«Ինտերի» գլխավոր տնօրեն. Լաուտարոն երբեք չի ասել, որ ցանկանում է հեռանալ
Միլանի «Ինտերի» գլխավոր տնօրեն Բեպե Մարոտան մեկնաբանել է թիմի արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի՝ «Բարսելոնա» հնարավոր տեղափոխության մասին շշուկները:
«Լաուտարո Մարտինեսի ծառայություններով հետաքրքրված են միանգամից մի քանի թիմեր, սակայն նա երբեք չի ասել, որ ցանկանում է հեռանալ:
Մարտինեսն առանցքային ֆուտբոլիստ է մեր թիմում, և մենք կանենք ամեն ինչ, որպեսզի նա շարունակի մրցելույթներն «Ինտերում»»,- Մարոտայի խոսքը փոխանցում է Football Italia-ն:
Ավելի վաղ Goal.com-ը հաղորդել էր, որ 22-ամյա Լաուտարո Մարտինեսը ճնշում է գործադրում «Ինտերի» ղեկավարության վրա, որպեսզի ակումբը համաձայնության գա «Բարսելոնայի» հետ:
«Բարսելոնան» մտադիր է բանակցել եւ գործարքում ներառել իր ֆուտբոլիստներից մեկի կամ երկու տրանսֆերներն ու գումար։ «Ինտերը» հույս ունի ստանալ ամբողջ գումարը, սակայն իտալական ակումբում նաեւ գիտակցում են, որ կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով առաջացած ճգնաժամային վիճակում ֆուտբոլիստների տրանսֆերային գինը կնվազի։
«Բարսելոնան» արդեն համաձայնության է հասել Լաուտարո Մարտինեսի հետ, որը ցանկանում է կարիերան շարունակել իսպանացի Էնրիկե Սետիենի գլխավորած թիմում։