Թրամփի համար գլխավորը երկրորդ ժամկետով վերընտրվելու հարցն է. Բոլթոն
Դոնալդ Թրամփը որոշումներ է կայացնում՝ նախեւառաջ հաշվի առնելով այն, թե ինչպես դրանք կանդրադառնան նախագահի պաշտոնում վերընտրվելու հնարավորությունների վրա: Այս մասին ABC-ին տված հարցազրույցում ասել է երկրի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին օգնական Ջոն Բոլթոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Կարծում եմ, որ նա այնքան կենտրոնացած է վերընտրվելու հարցի վրա, որ բոլոր երկարաժամկետ նկատառումները երկրորդ պլան են մղվել,- նշել է նա:- Ուստի նա կարծում էր, որ եթե կարող է համատեղ լուսանկարներ ունենալ Կիմ Չեն Ընի հետ Կորեական թերակղզու ապակայունացված գոտում կամ եթե նա կարծում էր, որ կարող է ՄԱԿ-ում հանդիպումներ անցկացնել ՄԱԿ-ի իրանցի այաթոլաների հետ, ապա հիմնական շեշտը դրվում էր համատեղ լուսանկարվելու եւ մամուլի արձագանքի վրա այդ իրադարձությանը, իսկ նրան, թե ինչպես այդ ամենը կանդրադառնա Միացյալ Նահանգների բանակցային դիրքերի կամ մեր դաշնակիցների վրա, քիչ ուշադրություն է դարձվել: Ինձ թվում է, որ այլ պետությունների ղեկավարների համար պարզ էր, որ իրենք գործ ունեն մի նախագահի հետ, ով պարզապես լուրջ չի վերաբերում այդ հարցերին՝ ի վնաս մեր երկրին»:
Ջոն Բոլթոնը հույս է հայտնել, որ Դոնալդ Թրամփը կմնա ամերիկյան պատմության մեջ որպես նախագահ, ով մեկ ժամկետ է նախագահել:
Բոլթոնին հարցրել են, թե ինչ հետք, իր կարծիքով, հանրապետական Թրամփը կթողնի Ամերիկայի պատմության մեջ: «Հուսով եմ, որ նրան կհիշեն որպես նախագահ, ով մեկ ժամկետ է նախագահել եւ երկիրը չի մղել անդառնալի անկման,- ասել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին օգնականը:- Մենք կարող ենք տանել մի ժամկետը [Թրամփի նախագահության]»:
Նա խոստացել է, որ չի քվեարկի ո՛չ Թրամփի, ո՛չ էլ ԱՄՆ նախկին փոխնախագահ Ժոզեֆ Բայդենի օգտին. «Ես կընտրեմ պահպանողական հանրապետականի եւ կստորագրեմ նրա անվան տակ», - ասել է Բոլթոնը:
Բոլթոնն ազգային անվտանգության օգնականի պաշտոնից ազատվել էր անցյալ տարվա սեպտեմբերի սկզբին: Նրա հուշերը, որ միանգամայն անբարենպաստ գնահատականներ են պարունակում, պետք է լույս տեսնեին մարտին, սակայն ավելի ուշ գրքի թողարկումը հետաձգվեց մինչեւ մայիս: Ապրիլի վերջին հայտնի էր դարձել, որ գիրքը լույս է տեսնելու հունիսի 23-ին: Simon and Schuster հրատարակչատունն անցած ուրբաթ հրապարակել էր գրքի նախաբանը, որի համաձայն՝ Բոլթոնը, մասնավորապես, Սպիտակ տան ղեկավարի մոտեցումն արտաքին քաղաքականությանը համեմատում է անշարժ գույքի գործարքների հետ, ինչն ԱՄՆ դիրքերի թուլացման է հանգեցնում: