Կորոնավիրուսով վարակման 320 նոր դեպք. ունենք 13 մահ, որից 3-ը այլ հիվանդությունից
Հայաստանում հունիսի 22-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 320 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ հունիսի 22-ին հաստատվել է կորոնավիրուսի 20588 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 96843 (մեկ օրում արվել է 1089 թեստավորում):
Փաստացի այս պահին բուժվում է 10980 (ավելացել է 178-ով)։
Վերջին տվյալներով ապաքինվել է 9131 անձ` վերջին մեկ օրում 129 անձ:
Ընդհանուր առմամբ, 360 պացիենտ մահացել է (ավելացել է 10-ով):
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 117 է: