Թրամփն առաջարկել է ԱՄՆ դրոշն այրելու համար ազատազրկում սահմանել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել ազգային դրոշն այրելու համար պատիժ սահմանելու առաջարկությամբ, հաղորդում է Forbes-ը:
ԱՄՆ առաջնորդը նման հայտարարություն է արել Օկլահոմա նահանգի Թալսա քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում:
Ըստ նրա, ԱՄՆ դրոշն այրելու համար պետք է որպես պատիժ մեկ տարի ժամկետով ազատազրկում սահմանվի:
«Մենք պետք է օրենք ընդունենք, որ եթե ինչ-որ մեկն այրում է ամերիկյան դրոշը, ապա բանտ է գնում մեկ տարի ժամկետով »,- շեշտել է Թրամփը:
ԱՄՆ գործող օրենսդրությունը չի արգելում դրոշի այրումը ԱՄՆ Սահմանադրության «Խոսքի ազատության մասին» առաջին փոփոխությամբ: