Լուսինե Թովմասյանի եւ որդու զբոսանքը
«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը միկրոբլոգի իր էջում աչքի է ընկնում ոչ միայն հրապուրիչ լուսանկարներով, որոնք հաճախ շեշտում են գեղեցկուհու անթերի կառուցվածքը, այլեւ ընտանեկան ջերմ լուսանկարներով, տեսանյութերով, ինչպես նաեւ առօրյան ու հանգիստը նկարագրող հրապարակումներով:
Գեղեցկուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է որդու՝ փոքրիկ Ալեքի հետ։ Գեղեցկուհի մայրիկը կրում է սպիտակ երանգի երկարափեշ զգեստ։Նա առանց շպարի է , իսկ վարսերը հավաքված են։ Իսկ Լուսինեի որդին նստած է մեքենայի մեջ, ինչին էլ գրառման մեջ անդրադարձել է նա՝ գրելով․ «Նրա առաջին մեքենա վարելը»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ հրապարակված կադրերում Լուսինեն պատկերված էր Երեւանի կենտրոնում՝ Կասկադում։ Երկու երեխաների գեղեցկուհի մայրիկը ոճային զգեստ էր կրում, որը համադրել էր փոքրիկ պայուսակի հետ։ Լուսինե Թովմասյանն արձակել էր մազերը, իսկ մեկնաբանություններում գրել էր. «Զբոսանք հարեւանությամբ»։