«Ուզում եմ վերադառնալ ելութ-նկարահանում-ձայնագրություն-հյուրախաղերին»․ Արմինկայի նոր լուսանկարը
Հայկական շոու-բիզնեսի ամենաոճային երգչուհիներից մեկը՝ Արմինկան, սոցիալական ցանցի իր էջերի հետեւորդներին պարբերաբար հիացնում է իր թրենդային look-երով: Երգչուհին նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամառային հմայիչ կերպարում։
Իր միկրոբլոգում հրապարակած կադրերում երգչուհին պատկերված է հայելու առջեւ։ Նա առօրյա կերպարում է․ կրում է ճերմակ շապիկ զգեստ, մեղմ ու քնքուշ շպարով է, արձակել է ուղիղ հարդարված վարսերը։ Իսկ հրապարակմանը կցի գրել է․ «Բայց հաստատ ուզում եմ վերադառնալ ելութ-նկարահանում-ձայնագրություն-հյուրախաղերին։ Անգամ` կնունք-ծնունդ-հարսանիքներին։ Աշխատել եմ ուզու՜՜՜մ»։
Ավելի վաղ հրապարակած կադրերում երգչուհին պատկերված էր մեքենայի մեջ։ Նա կրում էր սպիտակ ոճային բլուզ, արեւային ակնոց։ Արմինկան արձակել էր ալիքավոր վարսերը, նուրբ շպարով էր։ Երգչուհին մեկնաբանություններում գրել էր․ «Երբ որսում ես արեւի շողերը»։