«Իսկական ամառ եմ ուզում»․ Հասմիկ Խոջյանի լողափնյա լուսանկարը
Դերասանուհի Հասմիկ Խոջյանը, որն այժմ նկարահանվում է «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալում, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր լողափնյա կերպարը։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Հասմիկը կրում է խորը դեկոլտեով երկարափեշ զգեստ։ Նա արձակել է վարսերը, մեղմ շպարով է։ Հրապարակմանը կից երիտասարդ դերասանուհին գրել է․ «Իսկական ամառ եմ ուզու՜մ»։
Նշենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում Հասմիկը կարմիր զգեստ էր կրում։ Դերասանուհին արձակել էր գեղեցիկ հարդարված մազերն ու նախապատվություն տվել բնական շպարին։ Կերպարն ամբողջացնում էր վառ ակնոցը։ Հասմիկը լուսանկարը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները շտապել էին դրական մեկնաբանություններ գրել. «Յուրահատուկ»։