Մանրամասներ Մոսկվա-Երևան չարտերային թռիչքի վերաբերյալ
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են.
«Հայտնում ենք, որ հունիսի 22-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը՝ 18։00-ին։
Ցուցակագրված քաղաքացիները, ում հետ հաստատվել է հեռախոսակապ և ովքեր վերհաստատել են մեկնելու իրենց պատրաստակամությունը, կարող են այս չվերթի տոմսերը ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից հունիսի 21-ին (մինչև ժամը՝ 21։00-ն) և հունիսի 22-ին (ժամը՝ 10։00-ից մինչև 14։00-ն)։ Ավիատոմսի արժեքը՝ 13 հազ․ռուբլի։
Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Նշենք, որ մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։
Հաշվառումը կմեկնարկի հունիսի 22-ին, ժամը՝ 15։00-ին (հաշվառման սեղաններ՝ 23-33)։
Ստորև հրապարակում ենք հերթագրված և այս չվերթով մեկնողների անունները (մինչև՝ 3177 համարը)»։