Մանչինի․ Հույս ունեմ՝ Բալոտելին մի օր կհասկանա, որ վատնում է տաղանդը
Ֆուտբոլի Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հույս է հայտնել, որ թիմի նախկին հարձակվող Մարիո Բալոտելին կկարողանա վերադառնալ հավաքական։ 55-ամյա իտալացի մասնագետը Բալոտելիի հետ աշխատել է «Ինտերում» եւ «Մանչեսթեր Սիթիում»։
«Ես մտահոգվում եմ Բալոտելիի համար, նրան մարզել եմ, երբ դեռ երեխա էր եւ առանձնանում էր մյուսներից։ Հույս ունեմ, որ նա կանի ամեն ինչ եւ կփոխի այս վիճակը, քանի որ նա դեռ 30 տարեկան է, ֆուտբոլային հասունության գավաթին։
Հույս ունեմ՝ նա մի օր կարթնանա եւ կհասկանա, որ քամուն է տալիս տաղանդը։ Ես բազմիցս նրան բացատրել եմ, որ նա հրաշալի ներուժ ունի եւ վատնում է այն»,- Մանչինիի խոսքը մեջբերում է Football Italia-ն։
Բալոտելին հրաժարվել էր փոխադարձ համաձայնությամբ խզել պայմանագիրը իտալական «Բրեշիայի» հետ։ Ակումբը հարձակվողին մեղադրել էր տեւական դադարից հետո պարտադիր ֆիզիկական թեստեր չանցնելու համար։ Ֆուտբոլիստը բացակայությունը պատճառաբանել էր հիվանդությամբ։
Բալոտելին «Բրեշիայում» է հանդես գալիս անցած տարվա ամռանից։ Իտալիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 19 հանդիպման, խփել 5 գոլ։