Պուտինը չի բացառել, որ կառաջադրվի նոր նախագահական ընտրություններում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի բացառել, որ կառաջադրվի որպես նախագահի թեկնածու նոր ժամկետով, եթե ընդունվի համապատասխան փոփոխությունը սահմանադրության մեջ: Այդ մասին երկրի ղեկավարն ասել է «Ռոսսիա-1» հեռուստաալիքի «Ռոսսիա: Կրեմլ: Պուտին» հաղորդման եթերում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ես ինքս ինձ համար դեռեւս ոչինչ չեմ որոշել: Ես չեմ բացառում առաջադրվելու հավանականությունը, եթե դա պայմանավորվի սահմանադրությամբ: Տեսնենք, հետո կերեւա»,-ասել է նա:
Ընդ որում՝ պետության ղեկավարը կոչ է արել բոլոր պաշտոնյաներին չփնտրել ժառանգորդ նրա համար ներկայում, այլ զբաղվել իրենց աշխատանքով: «Պետք է աշխատել, ոչ թե ժառանգորդներ փնտրել»,-ասել է նա:
«Ես այժմ կասեմ անկեղծորեն. եթե համապատասխան փոփոխություններ չլինեն սահմանադրության մեջ, մեկ-երկու տարի անց արդեն նորմալ բնականոն աշխատանքի փոխարեն իշխանության բավականին շատ մակարդակներում կսկսվի որս՝ հնարավոր ժառանգորդների փնտրտուքով»,-պարզաբանել է նախագահը:
«Ես լիովին վստահ եմ, որ մենք ճիշտ ենք, որ փոփոխություններ ենք նախաձեռնել սահմանադրությունում»,-ասել է նախագահը՝ նշելով, որ դրա ճիշտ լինելն ապացուցել են նաեւ վերջին ամիսներին կատարված իրադարձությունները:
«Այսօր, փառք Աստծո, կայուն ներքաղաքական իրավիճակ է, սակայն կան նրբություններ՝ կապված մեր ինքնիշխանության հետ»,-նշել է նախագահը: Պուտինը հիշեցրել է, որ, մասնավորապես, ԽՍՀՄ հանրապետություներն իրավունք ունեին դուրս գալ միության կազմից, սակայն դրա ընթացակարգը կանոնակարգված չէր:
«Հարց է ծագում. ինչպե՞ս վարվել, եթե այս կամ այն հարապետությունը մտել էր Խորհրդային Միության կազմի մեջ, սակայն ստացել իր ռուսական հսկայական հողերի «պաշարը», ավանդական ռուսական պատմական տարածքները, այնուհետեւ հանկարծակի որոշել դուրս գալ Միությունից,-ասել է Ռուսաստանի առաջնորդը:-Գոնե այն ժամանակ դուրս գար այն հողերով, որոնք ուներ, եւ չտաներ իր հետեւից ռուս ժողովրդից «նվերները»: Չ՞է որ այդ ամենը դուրս գրված չէր»: