«Էվերտոն» - «Լիվերպուլ»․ Բուքմեյքերների կանխատեսումը
Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 30-րդ տուրում հունիսի 21-ին տեղի կունենա լիվերպուլյան դերբին «Էվերտոնի» եւ «Լիվերպուլի» մասնակցությամբ։ Բուքմեյքերները ֆավորիտ են համարում հյուրերին։
Պրեմյեր լիգայի առաջատարի հաղթանակի գործակիցը 1․60 է։ «Էվերտոնի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 6․25, ոչ ոքին՝ 4․20 գործակցով։
«Լիվերպուլը» 82 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Էվերտոնը» 12-րդն է՝ 37 միավոր։
«Էվերտոն» - «Լիվերպուլ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։00-ին։