Երևան-Կալուգա-Երևան չարտերային չվերթը կկայանա հունիսի 23-ին
«Արմենիա» ավիաընկերությունը հունիսի 23-ին իրականացնելու է Երևան-Կալուգա-Երևան չարտերային չվերթը: Այս մասին տեղեկացնում է ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը:
Մարտի 1-ից մինչ օրս Հայաստան է վերադարձել ավելի քան 63 հազար ՀՀ քաղաքացի։ Կառավարությունը հունիսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հունիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ: