Թրամփն առաջարկել է սահմանել մինչև մեկ տարի ժամկետով ազատազրկում ԱՄՆ դրոշն այրելու համար
Օկլահոմա նահանգում հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել սահմանել մինչեւ մեկ տարի ժամկետով ազատազրկում ԱՄՆ դրոշն այրելու համար, գրում է Forbes-ը:
«Մենք պետք է օրենք ընդունենք, որ եթե դուք այրեք Ամերիկայի դրոշը, դուք պետք է հայտնվեք բանտում մեկ տարի ժամկետով»,-ասել է ԱՄՆ նախագահը:
Ընդ որում՝ Դոնալդ Թրամփն ընդգծել է, որ «շատ հավատում է խոսքի ազատությանը», սակայն դրոշի այրումն անվանել է սրբապղծություն:
Այդ կապակցությամբ նա հիշել է Պորթլենդում տեղի ունեցած միջադեպը, երբ ցուցարարները տապալել էին Ջորջ Վաշինգտոնի հուշարձանը, փաթաթել այն Ամերիկայի դրոշով եւ այրել: