ԱՄՆ երեք նահանգում գրանցվել է COVID-19-ի ռեկորդային աճ
Արիզոնայում, Տեխասում և Ֆլորիդայում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի ռեկորդային մի շարք նոր դեպքեր: Այդ մասին հայտնում է The Hill-ը:
Արիզոնայում COVID-19-ի հայտնաբերված դեպքերի մեկօրյա աճը կազմել է 3,246, Տեխասում՝ 3.516, Ֆլորիդայում՝ 3.822՝ գրում է թերթը:
Պետդեպարտամենտը դեպքերի աճը վերագրում է թեստերի քանակի աճին՝ ասվում է զեկույցում: Միևնույն ժամանակ, առողջապահության ոլորտի փորձագետները նշում են դրական արդյունքով թեստերի տոկոսային աճ, ինչը աճող բռնկման նախանշան է: