Հանգստյան օրերին Թուրքիայում սահմանափակող միջոցառումներ կներդնեն՝ COVID-19-ի աճի պատճառով
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Թուրքիայի իշխանությունները որոշել են հանգստյան օրերի համար սահմանափակումներ կիրառել՝ կորոնավիրուսի դեպքերի թվի ավելացման պատճառով:
Պարետային ժամը առավոտյան 9: 00-ից մինչև 15: 00-ն ուժի մեջ է մտնելու շաբաթ օրը Թուրքիայի բոլոր նահանգներում, իսկ հաջորդ շաբաթ` հունիսի 27-ին և 28-ին, դարձյալ կկիրառվեն նմանատիպ սահմանափակումներ:
Նման սահմանափակումները մտցվում են դպրոցական ավարտական քննությունների և բուհեր ընդունվելու կապակցությամբ, որպեսզի խուսափեն փողոցներում մեծ թվով մարդկանց կուտակումներից:
Բացի այդ, կորոնավիրուսի հարցով գիտական փորձագետների խորհուրդը առաջարկել է պարտադիր դարձնել դիմակներ դնելը Ստամբուլի, Անկարայի և Թուրքիայի մի շարք այլ քաղաքների հասարակական վայրերում: