ՈւԵՖԱ-ում չեն բացառել, որ օգոստոսից երկրպագուներին թույլ կտան ներկա լինել խաղերին
ՈւԵՖԱ-ի փոխնախագահ Միշել Ուվան չի բացառել, որ օգոստոսին երկրպագուներին թույլ կտան ստադիոնում հետեւել խաղերի ընթացքին։ Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով այժմ հանդիպումներն անցկացվում են առանց հանդիսականների։
«Քիչ հավանական է, որ օգոստոսից շուտ երկրպագուները կվերադառնան ստադիոն։ Դա իրատեսական չէ։ Առաջնությունները վերսկսվել են, բայց երկրպագուներ չկա։ Այս իրավիճակը դժվար է համարել նորմալ»,- Միշել Ուվայի խոսքը մեջբերում է Football Italia-ն։
Ռուսաստանի Պրեմյեր լիգայի հանդիպումներում թույլատրում են երկրպագուներին զբաղեցնել տեղերի 10 տոկոսը։
Օգոստոսին ՈւԵՖԱ-ն Պորտուգալիայում անցկացնելու է Չեմպիոնների լիգայի «ութի եզրափակիչը», իսկ Գերմանիայում՝ Եվրոպայի լիգայի եզրափակիչ փուլը քառորդ եզրափակիչից։ Դիմակայությունները կլինեն մեկ խաղով։