Լեւանդովսկին գերազանցեց Օբամեյանգի ռեկորդը Բունդեսլիգայում
Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին Գերմանիայի առաջնության 33-րդ տուրում «Ֆրայբուրգին» (3։1) երկու գոլ խփելու շնորհիվ գերազանցել է Դորտմունդի «Բորուսիայի» նախկին հարձակվող, այժմ Լոնդոնի «Արսենալը» ներկայացնող գաբոնցի Պյեր-Էմերիկ Օբամեյանգի ռեկորդը, հաղորդում է Goal.com-ը։
31-ամյա Լեւանդովսկին Բունդեսլիգայի մեկ մրցաշրջանում 33 գոլ խփած առաջին օտարերկրացին է։ Օբամեյանգը 2016-2017 թվականների մրցաշրջանում խփել էր 31 գոլ։
Այս մրցաշրջանում Լեւանդովսկին «Բավարիայի» հետ բոլոր մրցաշարերում անցկացրած 41 խաղում խփել է 48 գոլ, ինչը նրա անձնական ռեկորդն է։