Տիգրան Մուկուչյանը՝ նախագահական ընտրությունների կազմակերպման հաշվետվության մասին
ԱԺ-ի նիստերի դահլիճում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց 2013թ-ի նախագահական ընտրությունների կազմակերպման հաշվետվությունը: Այս մասին փոխանցում է Operativ.am- թղթակիցը:
Տիգրան Մուկուչյանը մեջբերեց ներկայացրած հաշվետվությունը, որ քվեարկության փուլի առնչությամբ դատախազությունը ստացել է 159 հաղորդագրություն, որոնցից միայն 4-ն են ուղարկվել դատարան։
Այն դիտարկման վերաբերյալ, թե ընտրողների թիվն ավելի շատ է եղել, քան բնակիչների թիվը, ԿԸՀ նախագահը ներկայացրեց պարզաբանումներ՝ ասելով, որ
տարրական խնդիր է դա, պետք է հաշվի առնել, որ քվեարկել են նաև զինվորները:
Իսկ այն հաղորդագրությունները, որոնք ստացել է դատախազությունը, Մուկուչյանի խոսքով՝ հիմնված են եղել հրապարակումների վրա, որոնք էլ հիմնականում անհիմն են եղել:
ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի այն դիտարկմանը, թե հասարակության ստվար զանգվածի մոտ կա անվստահություն ԿԸՀ-ի նկատմամբ, արդյո՞ք արվել է որևէ սոցիալական հարցում, արդյո՞ք ԿԸՀ-ն ունի տեղեկատվություն,
Մուկուչյանը պատասխանեց, որ նման տեղեկատվություն ԿԸՀ-ն չունի: