«Գեղեցիկ զույգ»․ Սիրուն Մինասի եւ ամուսնու արխիվային լուսանկարը
Women’s Club-ի մասնակից, մասնագիտությամբ բժշկուհի Սիրուն Մինասը նոր, ընտանեկան լուսանկար է հրապարակել։
Instagram-յան էջում հրապարակված կադրում Սիրունը պատկերված է ամուսնու հետ։ Զույգը գտնվում է սրճարանում։ Նա ամառային կերպարում է․ կրում է ջինսե տաբատ, մոխրագույն շապպիկ։ Սիրունը հավաքել է վարսերը, առանց շպարի է։ Հրապարակմանը կից բալիկի սպասող Սիրունը գրառում չի կատարել, սակայն հեշթեգերում նշել է․ «ամառ 2019», իսկ հետեւորդներից մեկը մեկնաբանություններում նշել է․ «Գեղեցիկ զույգ»։
Ավելի վաղ հրապարակված կադրում Սիրունը պատկերված էր մայրիկի հետ։ Սիրունն ու նրա մայրիկը գեղեցիկ ժպտում էին։ Դուստրը մեղմ գրկել էր մայրիկին։ Սիրունը զոլավոր, երկարափեշ զգեստ էր կրում, հավաքել էր վարսերը, գեղեցիկ դիմահարմամբ էր։ Նա հրապարակմանը կից գրել էր․ «Մամաներով»։