ՈւԵՖԱ-ն տուգանել է «Մարսելին»
Ֆրանսիայի առաջնությունը ներկայացնող «Մարսելը» ստիպված կլինի 3 միլիոն եվրո տուգանք վճարել ՈւԵՖԱ-ին, տեղեկացնում է Ria Novosti-ն:
ՈւԵՖԱ-ն «Մարսելին» մեղադրել է ֆինանսական արդար խաղի կանոնները խախտելու մեջ: «Մարսելը» կզրկվի նաև եվրագավաթային մրցաշարերին մասնակցելու համար ակումբին տրվող պարգևավճարի 15 տոկոսից:
«Մարսելի» մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ ակումբին վտանգ չի սպառնում դուրս մնալ եվրագավաթային մրցաշարերից: