Միխայիլ Եֆրեմովին լիովին մեղսունակ են ճանաչել
56-ամյա Միխայիլ Եֆրեմովը չի կարողանա բանտից խուսափել։ Համալիր հոգեբանա-հոգեբուժական դատական փորձաքննությունը դերասանին լիովին մեղսունակ է ճանաչել, հաղորդում է 360 հեռուստաալիքը:
Քննությունը տեղի է ունեցել մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում։ Միխայիլ Օլեգովիչին զննել են հոգեբույժը, հոգեբանը եւ նյարդաբանը: Արդյունքում բժիշկները հանգել են այն եզրակացության, որ Եֆրեմովը գիտակցում է իր գործողությունների հետեւանքները, այդ պատճառով չի կարող ազատվել քրեական պատասխանատվությունից: Աղբյուրների տվյալներով՝ մասնագետները նշել են դերասանի «ընկճված վիճակում» լինելու մասին։ Սակայն, նա լիովին մեղսունակ է։
«Միխայիլը քաղաքավարի էր, իրեն կոռեկտ էր պահում, դեպրեսիվ վիճակում էր։ Թմրադեղերի կախվածությունը չի ժխտել, պատմել է կանոնավոր երկարատու հարբեցողությունների մասին։ Թե ինչ է տեղի ունեցել մահացու ավտովթարի երեկոյան, գրեթե չի հիշում», — հայտնում է Mash հեռուստաալիքը ։
Աղբյուրները նաեւ հայտնել են, որ, ի հեճուկս սովորության, եզրակացությունը տրվել է անմիջապես քննությունից հետո, առանց Եֆրեմովին հիվանդանոց ուղարկելու: «Ախտորոշումն ակնհայտ էր», - պատմել է քննությանը ներկաներից մեկը: Դրանից հետո նրան տարել են տուն, որտեղ նա տնային կալանք է կրում։ Քննչական գործողությունները շարունակվում են։