Մեգան Մարքլը վստահ է, որ ԱՄՆ-ում ռասիզմի դեմ պայքարն իր կոչումն է
Մեգան Մարքլի մտերիմ ընկերը Daily Mail պարբերականին պատմել է, որ նախկին դերասանուհին ԱՄՆ վերադառնալու իր որոշումը ճակատագրական է համարում։ Նրա խոսքով ՝ դքսուհին վերջապես ռասիզմի դեմ պայքարում գտել է իր դերը:
Մեգանը բազմիցս խոստովանել է, որ երազում է զբաղվել իսկապես կարեւոր բաներով, ցանկանում է փոխել աշխարհը: Քանի դեռ զույգին թույլ չեն տալիս գրանցել Archiwall բարեգործական հիմնադրամը, Մարքլը զբաղվում է Black Leaves Matter շարժման հարցերով։
Մարքլն արդեն հանդիպել է Օփրա Ուինֆրիի եւ շարժման այլ աստղային մասնակիցների հետ, որպեսզի առաջարկի իր օգնությունը։ Մեգանը մտադիր է օգտագործել իր ձայնը ԱՄՆ-ում ռասիզմի դեմ պայքարելու համար:
Բացի այդ, արքայազն Հարրիի կինը չի բացառում, որ քաղաքական գործչի կարիերա կսկսի, քանի որ նա ավելի մեծ կշիռ կստանա, քան կինոյում կամ սերիալներում նկարահանվելիս: