«Լայպցիգ» - «Բորուսիա». Բուքմեյքերների կանխատեսումը
Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 33-րդ տուրում հունիսի 20-ին «ՌԲ Լայպցիգը» կընդունի Դորտմունդի «Բորուսիային»:
Բուքմեյքերները հանդիպման ֆավորիտ համարում են «Լայպցիգին», որի հաղթանակը ստացել է 2.15 գործակիցը: Ոչ ոքին ստացել է 4.00, «Բորուսիայի» հաղթանակը՝ 3.00 գործակիցը:
Բունդեսլիգայի 32-րդ տուրից հետո «Բորուսիան» մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է՝ 66 միավորով: «Լայպցիգն» ունի 63 միավոր և երրորդ տեղում է:
Հիշեցնենք, որ հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:30-ին: