Տիմատին պետք է զգուշանա. Ռեշետովան հայտնել է՝ ինչպես է հարկավոր արձագանքել ամուսնու դավաճանությանը
Մոդել Անաստասիա Ռեշետովան, որը ռեփեր Տիմատիի հետ դաստիարակում է փոքրիկ որդուն, խոսել է ամուսնական դավաճանության վերաբերյալ իր տեսակետի մասին։
Անաստասիայի խոսքով՝ սիրելի մարդու դավաճանությանը հարկավոր է նույն կերպ պատասխանել։ «Եթե խնդիրը դուք չեք, գնալ ու դավաճանել ամուսնուն»,- խորհուրդ է տվել Ռեշետովան։
Ռեշետովան հավելել է, որ յուրանքանչյուր իրավիճակ անհատական է եւ հարկավոր չէ այն ձեզ վրա վերցնել, սակայն եթե արդեն իսկ նման բան է տեղի ունեցել, հարկավոր չէ արտասվել։
Անաստասիան ու Տիմատին հանդիպում են մոտ հինգ տարի։ 2019թ.-ին մոդելը երաժիշտին պարգեւել է որդուն՝ Ռատմիրին։ Անկախ այդքան լուրջ հարաբերություններից, նրանք չեն շտապում ամուսնանալ։