Դատարանը Նեյմարին պարտավորեցրել է «Բարսելոնային» վերադարձնել 6.7 միլիոն եվրո
Դատարանը Ֆրանսիական ՊՍԺ-ի ու Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարին պարտավորեցրել է իր նախկին ակումբին՝ «Բարսելոնային» վճարել 6.7 միլիոն եվրո, տեղեկացնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը:
28-ամյա հարձակվողը, որը «Բարսելոնայում» հանդես է եկել 2013-2017 թվականներին, դիմել էր դատարան՝ մեղադրելով «Բարսելոնային» իրեն 43.6 միլիոն եվրո պարտք լինելու և այդ գումարը չվճարելու մեջ:
Գործի քննությամբ պարզ է դարձել, որ «Բարսելոնան» կատարել է բոլոր անհրաժեշտ վճարումները, իսկ Նեյմարն ակումբին պարտք է 6.7 միլիոն եվրո:
Բրազիլացի հարձակվողը կարող է 15-օրյա ժամկետում բողոքարկել դատարանի վճիռը: