Մահացել է «Մատանիների տիրակալը» եռերգության աստղը
88 տարեկան հասակում մահացել է բրիտանացի դերասն Իեն Հոլմը, հայտնում է The Guardian-ը՝ վկայակոչելով աստղի գործակալին։
Իեն Հոլմը «BAFTA» եւ թատերական «Թոնի» մրցանակների դափնեկիր է։ Հայտնի է «Հինգերորդ տարր», «Դժոխքից» եւ «Օտարը» ֆիլմերով, ինչպես նաեւ Փիթեր Ջեքսոնի «Մատանիների տիրակալը» եւ «Հոբիթ» կինոեռարգություններով, որոնցում մարմնավորել է Բիլբո Բեգենսի կերպարը։
1998թ.-ին Եղիսաբեթ Երկրորդ թագուհին Հոլմին ասպետի կոչում է տվել եւ նրան պալատական կոչում տվել դրամայի զարգացման մեջ ունեցված ներդարման համար։