Ամերիկացի դեմոկրատները օրինագիծ են մտցրել, որն արգելափակում է Գերմանիայից զորքերի դուրսբերումը
Ամերիկացի դեմոկրատները օրինագիծ են մտցրել, որն արգելափակում է Գերմանիայից զորքերի դուրսբերումը:
Օրինագիծը, որը ներկայացրել են Սենատի միջազգային հարաբերությունների հարցերի հանձնաժողովի անդամ Բոբ Մենենդեսն ու Ներկայացուցիչների պալատի միջազգային հարցերի հանձնաժողովի ղեկավար Էլիոթ Էնգելը, արգելում է մի շարք պայմանների չկատարման դեպքում Եվրոպայից զորքերի հետկանչի համար ֆինանսավորումը, գրում է The Hill-ը:
«Գերմանիայում ԱՄՆ զորքերի ներկայությունը պատասխանում է ԱՄՆ ազգային անվտանգության շահերին: Վարչակազմը չի բացատրել, թե զորքերի կրճատումն ինչպես կազդի մեր երկրի վրա: Այդ որոշումը թուլացնում է Ամերիկային եւ Եվրոպային»,-ասել է Բոբ Մենենդեսը:
Նախագահի ծանուցումը պետք է ստացվի 180 օրվա ընթացքում:
Օրինագիծը պահանջում է նաեւ զեկույց , որը կընդգրկի պրոցես, որը հանգեցրել է Գերմանիայից զորքերի դուրսբերմանը: