Թրամփի խորհրդականը Բոլթոնի գիրքը «պոռնովրեժ» է անվանել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Փիթեր Նավարոն նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի գիրքը «պոռնովրեժ» է անվանել:
«Նա ազգային անվտանգության դեպարտամենտը վերածել է ինքնավար գոտու, որտեղ նա դաշտային հրամանատար է»,-ասել է նա FoxNews-ին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ Բոլթոնը չէր հետաքրքրվում արտաքին քաղաքականության կարեւոր հարցերով:
«Նա վատագույն ադմինիստրատորներից էր, որոնց ես տեսել եմ վերջին 3 տարում: Սա քաղաքական պոռնովրեժ է: Նրան հեռացրել են, քանի որ նա չէր ենթարկվում եւ տեղյակ չէր նախագահի՝ արտաքին քաղաքականության մասին դիրքորոշումից»,-ասել է Նավարոն: