Սանկտ Պետերբուրգում ադրբեջանցին հաստատության տիրոջը սպանել է «կորոնավիրուսային» զեղչը մերժելու պատճառով
Սանկտ Պետերբուրգում ադրբեջանցին հաստատության տիրոջը սպանել է «կորոնավիրուսային» զեղչը մերժելու պատճառով:
«Ֆոնտանկան» հայտնում է, որ տղամարդիկ բիզնես հարաբերությունները պարզել են նախօրեին առավոտյան Լենինյան պողոտայի վրա գտնող El Pita սրճարանի շենքում: Ծագումով Ադրբեջանից, ռուսական անձնագրով 48-ամյա վարձակալը կես տարի առաջ վերանորոգման մեջ ներդրել էր 6,5 մլն ռուբլի: Նրա լավ վաստակելու ծրագրերը, հավանաբար, խախտել է կորոնավիրուսը, հասարակական սնունդի արգելքի պատճառով ինտերիերի մեջ կատարված ներդրումը հաճախորդները չեն կարողացել գնահատել 3 ամիս շարունակ: Հաստատության տերը՝ 49-ամյա պետերբուրգցին, իր փաստարկներն ուներ: «Սպարկի» տեղեկություններով՝ նրա գործերն այնքան էլ լավ չէին գնում: Նրա հիմնական բիզնեսի՝ ավտոսերվիս եւ պահեստամասերի վաճառք, հաշիվը դաշնային հարկային ծառայությունն արգելափակել էր:
Նա տեղի չի տվել վարձավճարը նվազեցնելու հորդորներին, այդ ժամանակ ռեստորատորը բորբոքվել է, ճանկել դանակը եւ 2 անգամ հարվածել պետերբուրգցուն: Տղամարդը տեղում մահացել է, ընդ որում՝ շաուրմանոցի տերն ինքն է զանգահարել ոստիկանություն եւ հայտնել կատարածի մասին: Նրան 2 օրով ձերբակալել են, հարուցվել է քրեական գործ սպանության հոդվածով: