«Ռոման» հեռացրել է մարզական տնօրեն Ջանլուկա Պետրակիին
Իտալական «Ռոման» հաստատել է, որ մարզական տնօրեն Ջանլուկա Պետրակին չի շարունակի կատարել պարտականությունները, հաղորդում է ակումբի կայքը։
«Ակումբը կարող է հաստատել, որ այսօր Ջանլուկա Պետրակին ժամանակավորապես հեռացվել է մարզական տնօրենի պարտականությունների կատարումից։ Թիմն ու մարզչական շտաբի ղեկավարումը կստանձնի գլխավոր տնօրեն Գվիդո Ֆիենգան»,- նշվում է ակումբի հաղորդագրությունում։
Իտալական մամուլը գրել էր, որ Պետրակին տրանսֆերային քաղաքականության հարցերում տարաձայնություններ ունի «Ռոմայի» նախագահ Ջեյմս Պալոտայի հետ, որն առաջիկայում պաշտոնանկ կանի Պետրակիին:
Ջանլուկա Պետրակիի պայմանագիրը «Ռոմայի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը՝ տարեկան 1 միլիոն եվրո աշխատավարձով: Նշվել էր, որ եթե ակումբը խզի պայմանագիրը Պետրակիի հետ, նա դատի կտա «Ռոմային»: