Կասկադյորական վթար Արագածոտնում. 26-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում Mercedes-ով հայտնվել է երկաթե ջրախողովակի վրա (Լուսանկարներ)
Արագածոտնի մարզում, այսօր՝ հունիսի 19-ին, խոշոր ու կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 05։00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Արմեն Պետրոսյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Փարպի գյուղի սկզբնամասում դեռեւս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել հողաթմբին, այնուհետեւ բախվել ոռոգման ջրի համար նախատեսված երկաթե ջրախողովակին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդը, ով ավտոմեքենայից դուրս է եկել ինքնուրույն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։