McDonal’s-ը եւ adidas-ը համատեղ սահմանափակ հավաքածու են թողարկել
adidas-ը McDonalds-ի հետ համատեղ հավաքածու է թողարկել։ Ընկերությունները համագործակցում են All-American Games (AAG) բասկետբոլի երիտասարդական մրցաշարի շրջանակներում, որն այս տարի ստիպված է եղել չեղարկվել կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:
Դրանում տեղ են գտել մարզաշապիկներ եւ մարզակոշիկներ, որոնք ոգեշնչված են արագ սննդի ռեստորանների ֆիրմային սոուսներով եւ հայտնի բասկետբոլիստներ Ջեյմս Հարդենի, Դամիան Լիլարդի եւ Թրեյսի Մաքգրեդիի կողմից: Սպորտային կոշիկներ եւ վերնաշապիկներ կարելի է ձեռք բերել Չինաստանում, Ճապոնիայում, Մալայզիայում, Հոնկոնգում, Հարավային Կորեայում, Ինդոնեզիայում եւ այլ երկրներում: Իրերի քանակը սահմանափակ է՝ ընդամենը 50 000 օրինակ։