Պուտինը կարող է Թրամփի հետ խաղալ այնպես, ինչպես «ջութակ են նվագում»․ Բոլթոն
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է Թրամփի հետ խաղալ այնպես, ինչպես «ջութակ են նվագում»: Այս մասին ABC News-ին տված հարցազրույցում հայտարարել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը։
«Կարծում եմ, թե Պուտինը մտածում է, որ կարող է նրա հետ խաղալ, ինչպես ջութակ են նվագում: Կարծում եմ՝ Պուտինը խելացի է, կոշտ: Նա շատ լավ է խաղում կեղտոտ խաղեր: Եվ կարծում եմ, թե նա տեսնում է, որ հանդիպել է ալուրջ հակառակորդի»,- նշել է Բոլթոնը:
«Երբ գործ ունեք Պուտինի նման մեկի հետ, ով իր կյանքը նվիրել է աշխարհում Ռուսաստանի ռազմավարական դիրքի ընկալմանը, եւ նրա դիմաց Դոնալդ Թրամփն է, ով չի սիրում կարդալ այդ խնդիրների մասին կամ իմանալ դրանք․․․ Ամերիկայի համար շատ դժվար է այս իրավիճակում»:
«Նախագահը կարող է լավ գործարար լինել, երբ խոսքը վերաբերում է Մանհեթենում անշարժ գույքին», սակայն Պուտինը «տեսնում է, որ իր դիմաց լուրջ հակառակորդ չէ, եւ աշխատում է այդ ուղղութամբ... Չեմ կարծում, թե նա մտահոգություն ունի Դոնալդ Թրամփի հետ կապված»,- ասել է Բոլթոնը։