Լա Լիգայի նախագահը Մեսիին խնդրել է կարիերան ավարտել Իսպանիայում
Իսպանական Լա Լիգայի նախագահ Խավյեր Տեբասը «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին խնդրել է կարիերան ավարտել Իսպանիայում։
«Ռոնալդուի հեռանալը տխրեցրեց «Ռեալին», բայց Լա Լիգայի վրա գործնականում ոչ մի ազդեցություն չունեցավ։ Լա Լիգան տարիներ շարունակ աշխատել է, որպեսզի իր բրենդն ավելի բարձր լինի, քան որեւէ ֆուտբոլիստինը։
Բայց Մեսիի հետ այլ պատմություն է։ Նա լավագույն խաղացողն է ֆուտբոլի պատմության մեջ։ Մեզ համար հաջողություն է, որ նա հանդես է եկել միայն մեր լիգայում։ Կարծում եմ՝ Մեսիի տեղափոխությունն այլ առաջնություն կլիներ նկատելի։
Մեսին իսպանական ֆուտբոլի, Լա Լիգայի խորհրդանիշն է, ես նրան կխնդրեի կարիերան ավարտել մեր առաջնությունում։
Մեսիի հեռանալն աղետ չի լինի, բայց կարեւորն այն արժեքն է, որ նա տալիս է մեր լիգային, նա միշտ ուրախացնում է մեզ»,- Տեբասի խոսքը մեջբերում է AS-ը։
Իսպանական մամուլը գրել էր, որ «Բարսելոնան» համաձայնության է հասել Մեսիի հետ պայմանագիրը մինչեւ 2023 թվականը երկարաձգելու վերաբերյալ։