Բոլթոնն Էրդողանին համեմատել է Մուսսոլինիի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին համեմատել է իտալացի բռնապետ Բենիտո Մուսսոլինիի հետ, հաղորդում է Ahval-ը:
«Էրդողանի հեռախոսազանգը փորձություն դարձավ: Այն հնչում էր ինչպես Մուսսոլինիի զրույց, ով խոսում է հռոմեական պատշգամբից: Նա կարծես դասախոսություն էր կարդում մեզ՝ կանգնած Օվալաձեւ գրասենյակում»,-գրում է Բոլթոնն իր հուշագրերում՝ բացահայտելով Էրդողանի եւ Թրամփի հեռախոսազրույցի մանրամասները:
Բոլթոնն Էրդողանին բռնապետ է անվանել՝ մեկնաբանելով Թուրքիայի օգտին Հալքբանկի դեմ դաշնային գործին միջամտելու Թրամփի ջանքերը:
Հալքբանկը մեղադրում է Իրանի նկատմամբ պատժամիջոցների սխեմայում մասնակցության մեջ: