Համավարակի ընթացքում կազմակերպվել է տարբեր երկրներից ավելի քան 35 000 քաղաքացիների վերադարձը հայրենիք․ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյան
Համավարակի ընթացքում կազմակերպվել է տարբեր երկրներից ավելի քան 35 000 քաղաքացիների վերադարձը հայրենիք: Այս մասին հունիսի 18-ին «Սահմանափակման մեջ, սակայն անսահմանափակ Սփյուռքի շնորհիվ. երկխոսություն Հայաստանի եւ սփյուռքի միջեւ» առցանց քննարկման ժամանակ հայտարարեց ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը։
Նրա խոսքերով՝ դեսպանության աշխատանքը փաստացի չի տուժել՝ անցկացվում են հանդիպումներ, քննարկումներ, պահպանվում է երկրի հայ համայնքի տարբեր կազմակերպությունների հետ կապը։
«Հյուպատոսությունների, համայնքի կարգավորված աշխատանքի արդյունքում, ինչպես նաեւ ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանատան աջակցությամբ, Արեւելյան ափից ավելի քան 150 ՀՀ քաղաքացի, այդ թվում՝ ուսանողներ եւ դպրոցականներ են վերադարձել հայրենիք»,- նշեց նա: