ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ խոսել է իր թոռների մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ խոսել է իր թոռների մասին: «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» ծրագրի հեղինակ Պավել Զարուբինին տված հարցազրույցում Պուտինն ասել է, որ շփվում է թոռների հետ, նույնիսկ երբ Կրեմլում է գտնում:
«Նրանք կարողանում են զանգել ինձ»,-ասել է Պուտինը:
Նա շատ հազվադեպ է խոսում իր ընտանիքի անդամների մասին: Վերջին անգամ՝ 2017 թվականին «ուղիղ գծի» ժամանակ պատմել է, որ ծնվել է իր 2-րդ թոռը, իսկ առաջինը մանկապարտեզ է հաճախում, հաղորդում է Ինտերֆաքսը:
Թոռների անունները չի նշվում է: Պուտինը դա բացատրել է այսպես. «Ես ցանկանում եմ, որպեսզի նրանք նորմալ մարդ մեծանան, սովորական շփվեն երեխաների հետ»: Նա նաեւ նշել է, որ եթե ասի թոռների անունները, ապա «նրանց հանգիստ չեն թողնի»:
Տեսանյութն՝ այստեղ: