Մոսկվայում տղամարդը կրակոցներ է արձակել բնակարանում. Կա 4 զոհ
Մոսկվայի հյուսիսում գտնվող բնակարանում անհայտ տղամարդու հրաձգությունից հետո հայտնաբերվել է 4 մարդու, այդ թվում երեխայի դի: Նախնական տեղեկություններով՝ կրակողն ինքնասպան է եղել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է մայրաքաղաքի արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը:
«Տուն թափանցելուց հետո հայտնաբերվել 4 դի, նրանցից մեկը երեխա է»,- ասել է գործակալության զրուցակիցը: Նա հստակեցրել է, որ կրակողը, նախնական տեղեկություններով, ինքնասպան է եղել:
«112» Տելեգրամ ալիքը հայտնել է, որ տղամարդը սպանել է կնոջ, ում հետ նախկինում միասին է ապրել, ինչպես նաեւ երկու երեխաների, որից հետո ինքնասպանություն է գործել: Ալիքի տեղեկություններով՝ մահացած կնոջ անունն է Ելիզավետա Խլյուպինա:
Mash-ի վարկածով՝ հրաձիգը սպանել է իր նախկին ընկերուհուն, նրա մորն ու որդուն, իսկ այնուհետեւ ինքնասպան է եղել:
Ոստիկանությունը բնակարան է մտել գրոհով, հայտնում է Life News-ը: