ԱՄՆ-ն դադարեցրել է թվային հարկի շուրջ բանակցությունները ԵՄ երկրների հետ
ԱՄՆ-ն դուրս է եկել եվրոպական երկրների հետ տեխնոլոգիական ընկերությունների համար թվային գլոբալ հարկի ներդրման վերաբերյալ բանակցություններից եւ սպառնացել է պատասխան քայլերի դիմել, եթե դրանք առաջ տանեն իրենց սեփական հարկերը: Այս մասին հինգշաբթի հայտնել է Financial Times-ը՝ վկայակոչելով ԱՄՆ ֆինանսների նախարար Ստեֆան Մնուչինին ուղղված նամակը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Այս թեմայի շուրջ քննարկումները «փակուղում են հայտնվել», հայտարարել է նա: Միացյալ Նահանգները, ըստ Մնուչինի, չկարողացան պայմանավորվել նույնիսկ «ժամանակավոր հիմունքներով» գլոբալ հարկային օրինագծում փոփոխությունների շուրջ, որը կազդի առաջատար ամերիկյան թվային ընկերությունների վրա: «Նման բարդ բանակցություններն արագացնելու փորձերը շեղում են շատ ավելի կարեւոր խնդիրներից,- կարծում է նախարարը:- Ամբողջ աշխարհի կառավարությունները պետք է կենտրոնանան COVID-19-ի համավարակի հետեւանքով առաջացած տնտեսական խնդիրների լուծման վրա»:
Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի, Իտալիայի եւ Իսպանիայի գործընկերներ Ռիշի Սունակուին, Բրունո Լե Մերուին, Ռոբերտո Գուալտյերիին եւ Մարիա Խեսուս Մոնտերոյին հասցեագրված ուղերձում նա կոչ է արել դադարեցնել Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (OECD) հովանու ներքո բանակցությունները: «ԱՄՆ-ն շարունակում է դեմ հանդես գալ թվային ծառայությունների հարկերին եւ նմանատիպ միակողմանի միջոցառումներին»,- շեշտեց Մնուչինը: «Ինչպես մենք բազմիցս հայտարարել ենք, եթե երկրները որոշեն գանձել այդ հարկերը, Միացյալ Նահանգները պատասխան գործողություններ կձեռնարկեն»,- հավելեց նա:
Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարի՝ բանակցությունների նոր փուլը հնարավոր է մինչեւ տարեվերջ: Պարբերականի համաձայն՝ եվրոպական պետությունների ներկայացուցիչները մտադիր են համատեղ պատասխան ուղերձ հղել Վաշինգտոնին: