Ադրբեջանի նախագահը հրաժարվել է մասնակցել Մոսկվայում կայանալիք շքերթին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրաժարվել է մասնակցել Մոսկվայում Հաղթանակի 75-ամյակին նվիրաված շքերթին: Այս մասին Ալիեւն ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ալիեւը ցավով նշել է, որ չի կարողանա մասնակցել շքերթին Ադրբեջանում կարանտինային միջոցառումների երկարաձգման պատճառով: Նա նշել է, որ Ադրբեջանն այդ միջոցառմանը կներկայացնեն պաշտպանության նախարարը եւ ադրբեջանական բանակի 75 զինծառայողներ:
Պուտինը հայտնել է, որ ըմբռնումով է մոտենում իրավիճակին: