Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 87 մարդ
Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 87 մարդ: Այս մասին հայտնում է երկրի ԱՆ ներկայացուցիչ Սիմա Սադաթ Լարին:
IRINN հեռուստաալիքի եթերում նա հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է վարակման 2596 նոր դեպք, մահացել է 87 մարդ, դրա նախօրեին մահացել էր 120 մարդ:
Իրանում վարակվածների ընդհանուր թիվը հասնում է 197 647-ի, մահվան դեպքերի թիվը՝ 9272-ի, ապաքինվել է 156 991 մարդ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: