Թուրքիայում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով 4 մարդ է զոհվել
Թուրքիայի հարավ-արեւելքում Շըրնաք նահանգում ավտոմեքենայի պայթեցման հետևանքով 4 բանվոր է մահացել, հայտնել է նահանգի վարչակազմը՝ ահաբեկչության պատասխանատվությունը դնելով երկրում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության անդամների վրա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Հունիսի 17-ին Շըրնաք նահանգում Սիլոփիի շրջանում ճանապարհային աշխատանքներ կատարելիս ճանապարհին ինքնաշեն պայթուցիկ սարքով ավտոմեքենա է պայթեցվել, որը տեղադրել էին Քրդական աշխատավորական կուսակցության անդամները, զոհվել է 4 բանվոր»,- նշված է հաղորդագրության մեջ:
Թուրքական կողմի տվյալներով՝ 2015 թվականի հուլիսին Քրդական աշխատավորական կուսակցության հետ Թուրքիայի զինված հակամարտությայն վերսկսումից հետո քուրդ ապստամբների հարձակումների հետեւանքով զոհվել են մոտ 1000 զինվորականներ եւ ոստիկաններ, ինչպես նաեւ մոտ 500 քաղաքացիական անձինք: Քրդական աշխատավորական կուսակցության բազաները գտնվում են Իրաքի հյուսիսում, որոնց դեմ Թուրքիայի ԶՈՒ-ն անցկացնում է օդային եւ ցամաքային գործողություններ՝ 5-ամյա ժամանակահատվածում ոչնչացնելով Քրդական աշխատավորական կուսակցության ավելի քան 10 հազար անդամների: