Իսրայելը կորոնավիրուսի դեմ պոտենցիալ պատվաստանյութ գնելու մասին համաձայնագիր է կնքել Նուբար Աֆեյանի ընկերության հետ
Իսրայելը կորոնավիրուսի դեմ պոտենցիալ պատվաստանյութ գնելու մասին համաձայնագիր է կնքել Նուբար Աֆեյանի Moderna Inc ընկերության հետ, հաղորդում է Reuters-ը:
Այս մաին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն: «Ընկերությունն առաջ է տանում իր մշակումը, նրանք պնդում են, որ կարող են պատվաստայութ ստանալ տարվա կեսերին: Մենք հույս ունենք, որ դա նրանց կհաջողվի»,-ասել է նա:
Գործարքի ֆինանսական մանրամասները չեն հրապարակվում: