Հայաստանը 1 միլիոն բնակչի հաշվով կորոնավիրուսի վարակի ցուցանիշով առաջին տեղն է զբաղեցնում տարածաշրջանում
Հայաստանը 1 միլիոն բնակչի հաշվով կորոնավիրուսի վարակի ցուցանիշով առաջին տեղն է զբաղեցնում տարածաշրջանում:
Worldometers.info պորտալի տվյալների համաձայն, հունիսի 17-ի դրությամբ այդ ցուցանիշը հասել է 6086-ի, Վրաստանում՝ 223-ի, Ադրբեջանում՝ 1084-ի, Թուրքիայում՝ 216-ի, Իրանում՝ 2323-ի, իսկ Ռուսաստանում՝ 3791-ի։
1 միլիոն մարդու հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշով Հայաստանը երկրորդ տեղում է՝ 102 դեպքով, առաջին տեղում Իրանն է (109), այնուհետեւ Թուրքիան (58), Ռուսաստանը (51), Ադրբեջանը (13), Վրաստանը (4):
Հիշեցնենք, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 18.033 դեպք, մահացել է 302 մարդ։ Վերջին օրվա ընթացքում գրանցվել է վարակման 544, մահվան 9 դեպք։