«Ընկերները» սերիալի աստղի 9-ամյա դուստրը սափրել է գլուխը
«Ընկերները» սերիալից հայտնի դերասան Դեւիդ Շվիմերի իննամյա դուստրը՝ Քլեոն, սափրել է գլուխը, հայտնում է Dni.ru-ն։
Աղջիկն արդարության սուր զգացում ունի, նա ակտիվորեն հետեւում է երկրում տիրող վիճակին։ Շվիմերի դուստրը հանդես է գալիս ընդդեմ կարծրատիպերի, որոնք ամրացել են ամերիկյան հասարակությունում։
Բողոքն արտահայտելու նպատակով Քլեոն մայրիկին՝ Զուոի Բաքմանին խնդրել է սափրել գլուխը։ Բաքմանը չի կարողացել մերժել դստերը։ «Ընկերները» սերիալի դերասանի նախկին կինը հիացած է դստեր քայլով։ Զոուին խոստովանել է, որ իր սերնդի ներկայացուցիչները դեռահասության տարիներին այդքան համարձակ չեն եղել։
Միեւնույն ժամանակ նա ափսոսում է Քլեոյի շքեղ մազերը։ Բաքմանը չի հասկանում, թե ինչու է դուստրն այդքան հեշտ հրաժեշտ տվել մազերին։
Լուսանկարն՝ այստեղ: