Հայաստանում հունիսի 10-ի դրությամբ 971 բուժաշխատողի մոտ կորոնավիրուս է հաստատվել. արձանագրվել է մահվան 1 դեպք. ԱՆ
Հունիսի 10-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության բժշկական կենտրոնների 971 բուժաշխատողի մոտ (բժիշկ, բուժքույր, մայրապետ) ախտորոշվել է կորոնավիրուսային հիվանդություն (COVID-19): Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Բուժաշխատողների շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով արձանագրվել է մահվան 1 դեպք։