ՊՍԺ-ի խաղացողը կարիերան կշարունակի «Բավարիայում»
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 18-ամյա պաշտպան Տանգի Նիանզու Կուասին կարիերան կշարունակի Գերմանիայի չեմպիոն «Բավարիայում»։
Այս ամռանն ավարտվում է Ֆրանսիայի պատանեկան հավաքականի ֆուտբոլիստի պայմանագիրը փարիզյան թիմի հետ, եւ նա ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր կկնքի «Բավարիայի» հետ, հաղորդում է Bild-ը։
Կուասիի ծառայություններով հետաքրքրված էին նաեւ իտալական «Միլանն» ու գերմանական «ՌԲ Լայպցիգը», սակայն ֆուտբոլիստն ընտրել է «Բավարիան»։