Կորոնավիրուսով պայմանավորված սանիտարահիգիենիկ հիմնական պահանջները հանրային սննդի կազմակերպությունների համար
Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված սանիտարահիգիենիկ ի՞նչ պահանջներ են այսօր գործում հանրային սննդի կազմակերպությունների համար։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ․
* Աշխատակիցները դիմակները պետք է դնեն պատշաճ՝ ծածկելով քիթը և բերանը:
* Սեղաններին պետք է լինեն ձեռքերի ախտահանիչներ:
* Պետք է օրը երկու անգամ ջերմաչափել աշխատողներին՝ արդյունքները գրառելով դրա համար նախատեսված գրացամատյանում:
* Հանրային սննդի օբյեկտում պետք է ջերմաչափել յուրաքանչյուր հաճախորդի:
* Ջերմություն ունեցող հաճախորդի տվյալները պետք է գրանցել և հայտնել ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմին:
* Հաստատության ընդհանուր մուտքի, խոհանոցի և զուգարանի մուտքերի, մոտ պետք է լինեն՝
/ ախտահանիչներով տարողություններ,
/ անձեռոցիկներ,
/ դիմակների և ձեռնոցների համար առանձնացված փակվող աղբամաններ:
* Ընդհանուր տարածքների ախտահանման աշխատանքները պետք է կազմակերպվեն օրը երկու անգամ՝ համապատասխան գրառում կատարելով ախտահանության գրանցամատյանում:
* Տարբեր սեղանների շուրջ նստած հաճախորդների միջև պետք է պահպանել նվազագույնը 1.5 մետր հեռավորություն:
* Նույն սեղանի շուրջ չի կարող լինել 5 անձից ավելի:
* Արգելվում է հաճախորդների սպասարկման ընդհանուր տարածքում յուրաքանչյուր 20 քառ. մետրի հաշվարկով 10-ից ավելի հաճախորդի միաժամանակյա ներկայությունը:
* Արգելվում է նարգիլեի օգտագործումը: