Թրամփը վրիպում է թույլ տվել և ասել, որ ամերիկացի գիտնականները մշակել են «ՁԻԱՀ-ի դեմ պատվաստանյութը»
Երեքշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՁԻԱՀ-ի դեմ գոյություն չունեցող պատվաստանյութը բերել է որպես այն բանի ապացույց, որ ամերիկացի գիտնականները տարեվերջին կկարողանան մշակել նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Իմ կանխատեսմամբ՝ մինչեւ տարեվերջ մենք կունենանք [կորոնավիրուսի դեմ] անչափ հաջող պատվաստանյութ եւ դեղ: Մենք զգալի առաջընթացի ենք հասնում: Ես սերտորեն աշխատում են հոյակապ գիտնականների եւ բժիշկների հետ: Այդ մարդիկ լավագույնն են, ամենախելացին, ամենաականավորը»,- նշել է Թրամփը Սպիտակ տան Վարդագույն այգում ելույթ ունենալիս:
«Եվ նրանք ստեղծել են ՁԻԱՀ-ի դեմ պատվաստանյութը: ՁԻԱՀ-ը մահվան դատավճիռ էր, իսկ հիմա մարդիկ ապրում են հաբերը ընդունելով: Սա անհավանական է»,- ասել է ԱՄՆ նախագահը:
The Hill պարբերականի կարծիքով՝ խոսքը ՄԻԱՎ-ի նախաէքսպոզիցիոն կամ մինչշփումային կանխարգելման մասին է, սա այն մարդկանց կողմից դեղամիջոցների նախականխող ընդունում է, որոնց մոտ ՄԻԱՎ չկա՝ այս վիրուսով հնարավոր վարակվելու հավանականությունը նվազեցնելու նպատակով: Նշվում է, որ այս դեղամիջոցը բավականին թանկարժեք է, այն պետք է պարբերաբար խմել բժշկի ցուցումով:
ԱՄՆ առաջնորդը փետրվարին վստահություն էր հայտնել, որ տասնամյակի ավարտին ամերիկացի գիտնականներին կհաջողվի երկրում վերացնել ՁԻԱՀ-ի համաճարակը: Ավելի վաղ նախաձեռնություն էր գործարկվել՝ ուղղված երկրում 2030 թվականին ՄԻԱՎ-ի եւ մանկական օնկոլոգիական հիվանդությունների տարածման կանխմանը: Նախագահի ծրագրի համաձայն՝ առաջին 5 տարիներին առողջապահության ոլորտի աշխատակիցները աշխատելու են երկրի 20 նահանգներում, որտեղ առավելապես գրանցվում են ՄԻԱՎ ինֆեկցիայի դեպքերը: Այնուհետեւ վարակի տարածման դեմ պայքարով մանագետները կզբաղվեն մյուս նահանգներում:
ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման դաշնային կենտրոնների տվյալներով՝ ՄԻԱՎ է ախտորոշված ավելի քան միլիոն ամերիկացիների մոտ, նրանց թիվն ամեն տարի ավելանում է շուրջ 40 հազարով:
Համավարակի սկզբից աշխարհում կորոնավիրուսով վարակվել է մոտ 8 մլն մարդ, մահացել է ավելի քան 430 հազար մարդ: Ջոն Հոփքինաի համալսարանի տեղեկություններով, որը հաշվարկները կատարում է դաշնային եւ տեղական իշխանությունների տվյալների հիման վրա, ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 2,1 մլն դեպք, մահացել է 116,8 հազարից ավելի մարդ: