«Ապրել է դժոխքում». Ֆադեեւը պատմել է, թե ինչու է լուծարել Malfa լեյբլը
Երաժշտական պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեեւն Instagram-ի իր էջում հայտնել է, որ վերջին հինգ տարիներին «ապրել է իրական դժոխքում» եւ ինչու է որոշել հեռացնել բոլոր արտիստներին:
«Ես ապրում էի իրական դժոխքում։ Դեռ կես տարի առաջ մտածում էի, որ դա նորմալ է դարձել. երբ քեզ արժեզրկում են, հաշվի չեն նստում քո կարծիքի, ցանկության հետ, երբ դու պարզապես «սնունդ» ես եւ քո «երեխաների» համար տրմպլին, երբ քո նկատմամբ միայն սպառողական վերաբերմունք է։ Իսկ սերը, ինչպես մարմնավաճառների, միայն փողի համար», - գրել է նա իր միկրոբլոգում։
Նրա խոսքով՝ արտիստները հիանում էին, երբ Ֆադեեւը նրանց համար լավ ստեղծագործություն էր գրում։ Բայց երբ երգը հայտնի չէր դառնում, նրանք հիստերիա էին առաջացնում։
Նա նշեց, որ այս պահին երաժշտություն է գրում։ Բացի երաժշտությունից ոչ մի բանի մասին չի մտածում։ 2019 թվականին Մաքսիմ Ֆադեեւը լուծարել է իր Malfa լեյբլի բոլոր արտիստներին։